Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 26-ին, ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորունք գյուղում այրվում է երեք տան տանիք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.42-ին, մարվել՝ ժամը 08.58-ին:
Պարզվել է, որ Մանուկյան 1-ին փակուղում այրվել են Կ. Հ.-ի, Զ. Ա.-ի եւ Մ Ս.-ի տների տանիքները համապատասխանաբար 150 քմ, 30 քմ եւ 25 քմ:




























