«Ռոսնեֆթը» եւ ExxonMobil-ը Կարայի ծովում համատեղ նախագծի շրջանակներում նավթ են հայտնաբերել, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով ռուսական ընկերության մամուլի ծառայությանը;
Հորատման արդյունքում ստացվել են հանքատեսակի նմուշներ: Բաց հանքավայրի ռեսուրսային հիմքը վերջնականապես կգնահատվի երկրաբանական տեղեկությունների մշակումից հետո: Ռուսական նավթային ընկերությունը նշում է, որ հորատումը իրականացվել է ռեկորդային ժամկտներում՝ ընդամենը կես ամսում:
Կարայի ծովում առաջին նավթային հանքավայրի բացման մասին հորատման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսության ժամանակ հայտարարել է «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը. «Թեթեւ նավթը նույնիսկ վերլուծության նախնական արդյունքներով համադրելի է Siberian Light տեսակի հետ», - ընդգծել է Սեչինը:




























