Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտնվել է ամենաբանուկ ավտոմայրուղիներից մեկը եւ անձամբ մեքենաների վարորդներին քարոզչական նյութեր բաժանել:
La Segunda-ի փոխանցմամբ՝ դուրս գալով ավտոմայրուղի, Լա-Պաս եւ Էլ-Ալտո քաղաքների միջեւ, Մորալեսը կանգնել է երթեւեկության համար վճարման կետի մոտ, որտեղ ավելի հարմար է քարոզչական թռուցիկներ բաժանել, քանի որ այդտեղ վարորդները ստիպված են լինում կանգնել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ինքը՝ Մորալեսը, ակցիայի վերջում հայտարարել է, որ քարոզարշավը շատ հաջող է անցել եւ անգամ թռուցիկների պակաս է եղել:



























