Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները փորձարկում են արել եւ պարզել, որ սմարթֆոն օգտագործող երեխաները վատ են տարբերում էմոցիաները: Փորձին մասնակցել է 105 դպրոցական, հաղորդում է Vladtime-ը:

Երեխաներին բաժանել են երկու խմբի. Առաջին խմբում ընդգրկվածները 5 օր անցկացրել են բնության գրկում, որտեղ նրանց արգելվել է ժամանակակից գաջեթներից օգտվել: Երկրորդ խմբի երեխաներն վարել են իրենց համար սովորական կենսակերպ:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ երկրորդ խումբը ավելի շատ սխալներ է անում էմոցիաները որոշելիս, քան առաջին խմբի երեխաները: