Երկրաբանության եւ հնէաբանության Նանկինի ինստիտուտի չինացի հնէաբանները  600 միլիոն տարեկան քարացած սաղմ են հայտնաբերել:

Գիտնականները վաղուց  քաջատեղյակ են եղել Megasphaera արտասովոր քարացուկների մասին, որոնք գտնվում են հարավային Չինաստանի էդիակարյան դարաշրջանի նստվածքներում: Նրանք հիշեցնում են մեղրախորիսխների:

Մինչ օրս համարվում էր, որ Megasphaera-ն մանրէների կամ ջրիմուռների քարացած խմբեր են: Սակայն գիտնականներն ապացուցեցին, որ իրականում այդ գոյացությունները իսկական բազմաբջիջ էակների սաղմեր են, փոխանցում է Vladtime-ը: