Ազատության հրապարակը հոկտեմբերի 15-23-ը զբաղված է։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում այդ օրերին ժամը 11.00-ից մինչեւ 23.00-ը հավաք անցկացնելու համար։ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը այն ընդունել է ի գիտություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու ոչ իշխանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») միասնական հանրահավաքը։ ՀՅԴ-ն չի մասնակցելու հանրահավաքին, քանի որ տարաձայնություններ էին առաջացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումներում:




























