Եվրամիության սոցիոլոգները որոշել են պարզել, թե որ երկրներում են ծնողները երեխաներին ծախսելու համար ամենաշատ փող տալիս, հայտնում են The Local-ը

Պարզվում է՝ ամենաշատ գրպանի փող ստանում են փոքրիկ իտալացիներն ու ֆրանսիացիները:

Երրորդ տեղում իսպանացիներն են: Այդ երկրում 5-15 տարեկան երեխաներին տրվող նվազագույն գումարը տատանվում է շաբաթական 5-10 եվրոյի սահմաններում: 15 տարեկանից բարձր երեխաները շաբաթական մինչեւ 50 եվրո են ստանում, հայտնում է MIGnews.com-ը:

Չնայած միանգամայն ծանրակշիռ խրախուսանքին, փորձագետները դրանք ավելորդ չեն համարում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաները, ում գրպանի փող են տալիս, չափահաս տարիքում փողին ավելի գործնական են վերաբերվում: 

ԵՄ-ում խրախուսանքի տվյալ տեսակը կիրառում են ծնողների մոտ 79% -ը, իսկ 27%-ը մշտապես փող են տալիս երեխաներին՝ անկախ հանգամանքներից: