Անհավանական մեծ դդումն աճել է իտալական Բրեշիա նահանգի բանջարանոցներից մեկում:

21-ամյա Մարիառոզա Բուֆոլին կարողացել է 350 կգ կշռով դդում աճեցնել: Դդումի հետ միասին նա մտադիր է մասնակցել դդումների ազգային առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ Սալե Մարազինոյում, հաղորդում է ANSA-ն:

Մարիռոզան անցած տարի արդեն հաղթել է այդ մրցույթում, սակայն այն ժամանակ իր աճեցրած դդումը կշռել է 240 կգ: Այս տարի նա իր առջեւ նպատակ էր դրել՝ դդումի քաշը հասցնել մինչեւ 400 կգ, սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դդումը ավելի փոքր է ստացվել: