Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունները դարձել են ավանդական, ինչը չափազանց կարեւոր է քաղաքական, մշակութային եւ գիտակրթական առումներով:

Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: