Ամբղջ աշխարհի մահմեդականները Մերձաւոր Արեւելքում իրավիճակի լարվածության սրացումից հետո սաստկացած իսլամատյացությանը հակազդելու համարTwitter-ում ֆլեշմոբ են սկսել` #MuslimApologies հեշթեգով գրառումներ տեղադրելով, որոնք պարունակում են ծաղրական ներողություններ իրենց կրոնական պատկանելության համար:
Twitter-ի այն օգտվողները, որոնք իսլամ են դավանում, նշում են, որ հոգնել են իրենց եւ իրենց կրոնի հասցեին մշտական մեղադրանքներից, եւ դեմ են դուրս եկել «իսլամը = է ահաբեկչություն» ձեւակերպմանը, որը մամուլում տարածում է ստանում արդեն 10 տարուց ավելի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Սեպտեմբերի կեսերին մեկնարկել էր #NotInMyName հեշթեգով քարոզչություն, որն անցյալ շաբաթվա ընթացքում օգտագործվել է գրեթե 50,000 անգամ: Առաջինը հետեւյալ հաղորդագրությունն էր. «Ալ Կաիդա», «Թալիբան», ISIS եւ 9/11… այս ամենը չեն ներկայացնում ինձ եւ իմ հետաքրքրությունները, եւ ի գիտություն՝իմ կրոնը ատելություն եւ սպանություն չի քարոզում»:



























