«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 15-ից 23-ն սկսած ժամանակահատվածում ընկերության ցանցում իրականացվել են ծրագրային արդիականացման աշխատանքներ, որոնք ուղղված են եղել IP հեռուստատեսության եւ Ինտերնետ հասանելիության ծառայությունների որակի բարելավմանը եւ նոր գործառույթների ավելացմանը:

«Ռոստելեկոմը» հայցում է բոլոր բաժանորդների ներողամտությունը, ովքեր նշված ժամանակահատվածում ունեցել են ծառայություններից օգտվելու որոշակի խնդիրներ:

Ներկայումս աշխատանքներն ավարտված են եւ արդյունքում էապես բարելավվել է ծառայությունների որակը՝ մասնավորապես WiFi հասանելիության առումով: