Պտուկների չափերի փոփոխության վիրահատությունները ներկա ժամանակ հատուկ հեղինակություն են վայելում ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում: Պտուկների չափերի փոփոխման ցանկությունը և դրանց առավելագույն մոտեցումը Դեյվիդ Բեյքեմի պտուկներին, որոշ տղամարդկանց դրդում է դիմելու թանկարժեք վիրահատությունների: Այդ մասին գրում է «Fedpost.ru»-ն:

 Գործակալությունը պարզաբանում է, որ պտուկների չափերի փոփոխման վիրահատությունն արժե 3000-ից 4000 դոլար:

Տղամարդկանց շրջանում տվյալ վիրահատության հեղինակության մասին պատմել է վիրաբույժը, ով հետազոտել է տղամարդկանց պտուկների կատարյալ չափը: Իր հետազոտության ընթացքում նա քննել է 62 կամավորների՝ տղամրդկանց և կանանց: Մասնակիցներին ցուցադրվել են 100 մերկ նկարներ: Երկու սեռի ներկայացուցիչներն էլ  նախընտրությունը տվել են համաչափ, փոքր և հարթ պտուկներին: