Փորձաքննությունների ազգային բյուրոյում, սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա մոլեկուլային գենետիկայի բնագավառում Փորձաքննությունների ազգային բյուրոյի եւ Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջեւ գիտագործնական համագործակցության Պայմանագրի ստորագրում:

Նախատեսվող համագործակցությունը ակնհայտորեն փոխշահավետ է թե առողջապահական մասով՝ հիվանդությունների կանխարգելման եւ վաղ շրջանում ախտորոշման առումով, թե դատական փորձագիտության եւ քրեագիտության մասով՝ ինչպես հանցագործությունների բացահայտման, հատկապես «տաք հետքերով» անտեսանելի հետքերի հայտնաբերմամբ եւ արդյունավետ ժամանակակից հետազոտական մեթոդների կիրառմամբ, այնպես էլ կասկածյալի մեղավորության կամ անմեղության հիմնավորման համար հավաստի ապացուցողական բազայի ձեւավորմամբ:

Հատկանշական է, որ երկու կազմակերպություններն էլ ունեն որակի կառավարման գործուն համակարգեր եւ իրենց առօրյա գործունեության ընթացքում լայնորեն օգտագործում են արեւմտյան ժամանակակից տեխնոլոգիաներ եւ միջազգային ստանդարտներ: