Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ Red Bull Խզբզարտ մրցույթի արդյունքում ընտրված լավագույն 100 նկարների ցուցահանդեսը: Եզրափակչի օրը կոմպետենտ ժյուրին ընտրեց հաղթողին, ով կներկայացնի Հայաստանը Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփ Թաունում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսին։
Մրցույթի նպատակն է բացահայտել նկարելու տաղանդ ունեցողներին, տալ նրանց հնարավորություն ցուցադրելու իրենց ստեղծագործական միտքը եւ օրիգինալ նկարչական աշխատանքները:
Մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 1-ից 20-ը, որից հետո կոմպետենտ ժյուրին, որի կազմում են եղել լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Վահագն Վռամյանը՝ «Վռամյան ինտերյերս» ընկերության հիմնադիր, դիզայները, մասնակցության հայտ ներկայացրած աշխատանքներից ընտրել է 3 լավագույն աշխատանքները:
Ցուցահանդեսի օրը նկարիչներից ու լուսանկարիչներից բաղկացած ժյուրին ընտրեց 3 լավագույն նկարները, որոնցից առաջինը՝ Անահիտ Հովհաննիսյանը, կմեկնի Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփ Թաունում ներկայացնելու Հայաստանը: 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցն է Արուսիկ Գրիգորյանը, ով մրցույթի գործընկեր եւ հովանավոր nout.am ընկերության կողմից պարգեւատրվեց HP բիզնես դասի նոթբուքով: 3-րդ տեղը զբաղեցրեց Աննա Մուրսալյանը, ով մրցույթի գործընկեր եւ հովանավոր nout.am ընկերության կողմից պարգեւատրվեց Aser 3G պլանշետով: Ժամանակակից արվեստի միությունը ընտրեց 4-րդ հաղթողին՝ Սառա Հարությունյանին, ով կմեկնի Ծաղկաձոր՝ 3-օրյա հանգստի:
Red Bull Խզբզարտը նկարելու, ավելի ճիշտ՝ խզբզելու միջազգային մրցույթ է, որին, սկսած 2007թ-ից, մասնակցում են աշխարհի բոլոր ուսանողները: Հայաստանում այս մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2010թ-ին, որին մասնակցել է ավելի քան 3000 մասնակից:
Մրցույթին մասնակցելու համար պետք էր ընդամենը այցելել www.redbulldoodleart.com կայքը, ներբեռնել ձեւաչափը, նկարել ձեր Խզբզոցը, այնուհետեւ վերբեռնել ձեր նկարը դարձյալ կայք եւ վե՛րջ, դուք մրցույթի մասնակից եք։
Միջոցառմանն աջակցել են Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը։
(1).jpg)




























