Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցում սեպտեմբերի 28-ին շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով, մեկ օրով դադարեցվելու է Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ 1-ին փողոց տրանսպորտային միջոցների հոսքը:

Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով, որպես այլընտրանքային լուծում, վարորդներին առաջարկվում է օգտվել Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի (եւ հակառակը) ուղղությունից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: