Ապարանի Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա այսօր` սեպտեմբերի 28-ին, հերթական խաչն է ավելացվել. Խաչի «քավորն» այս տարի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մնացական Մնացականյանը, ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ:
Միջոցառման սկզբում անցած տարվա խաչի «քավոր», ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարտունեցի Հակոբ Հակոբյանը խաչը փոխանցեց Արմեն Երիցյանին:
Այս պահին մատուցվում է պատարագ:




























