Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 28-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդի խճուղում` «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 15PA005 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Ա. ) բախվել է «Օպել Կորսա» մակնիշի 34MP118 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Խ. Գ. ծնվ. 1982թ.), Խ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























