Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» առաջին անգամ Սենատում տեղ է ստացել, հայտնում է Vev.by-ը:
Կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն ընդգծել է, որ իր կուսակիցների համար այս հաղթանակը պատմական է:
Ըստ աղբյուրի`«Ազգային ճակատի» օգտին քվեարկել է երկրի գրեթե 90 հազար պաշտոնյա:
Ըստ Ֆրանսիայի օրենսդրության` պաշտոնյաները Սենատում ընտրվում են 6 տարին մեկ, սակայն եռամյա ժամկետն ավարտվելուց հետո նրանց գրեթե կեսը փոխվում են:




























