Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 28-ին, ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ-36 միջհամայնքային ավտոճանապարհի Իջեւան-Գանձաքար հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վար է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 23 LՕ 059 համարանիշի (վարորդ՝ Վ. Օ.) ավտոմեքենան: