Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 28-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ինտերնացիոնալ փողոցում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վար է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 14 OS 485 համարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան: