«Բիբլիո գլոբուսը» Tez Tour ընկերությունը գնելու բանակցություններ է վարում:  Գործարքը հնարավորություն կտա ռուսական շուկայում խոշոր տուրօպերատոր ստեղծել` 90 միլիարդ ռուբլի ընդհանուր շահույթով, հայտնում է Kommersant.ru-ն:

Ըստ աղբյուրի` «Բիբլիո գլոբուսի» ղեկավարությունը դիտարկում է Tez Tour-ի գնման հնարավորությունը, սակայն  բանակցությունները դեռ երկար կշարունակվեն՝  Tez Tour-ի սեփականատերերի պահանջած բարձր գնի պատճառով:  Tez Tour-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր  Կագաները հերքել է գործարք կնքելու հնարավորությունը:

Tez Tour-ը հիմնադրվել է 1994 թ. Ալեքսանդր Սինիգիբսկու, Ալեքսանդր Բուրտինի եւ թուրք գործարար Լեւենտ Այդինի կողմից: 2012 թ. ամռանը Այդինը հեռացել էր տուրօպերատորի կառավարումից ` իր տեղը զիջելով ռուսաստանցի գործընկերներին: Tez Tour-ի հիմնական ուղղություններն են`  Թուրքիա, Եգիպտոս, Թայլանդ, Կուբա, Դոմինիկյան Հանրապետություն, Իսպանիա եւ Ավստրիա: Ըստ Forbes-ի`2013 թ.  տուրօպերատորի շահույթը կազել էր 30 միլիարդ ռուբլի:

«Բիբլիո Գլոբուսը» 1994 թ. հիմնադրել է Ալեքսնադր Տուգոլուկովը` նույնանուն առեւտրի տան սեփականատեր Բորիս Եսենկինի փեսան: 2013  թ. ընկերության  եկամուտը կազմել էր 62 միլիարդ ռուբլի: