Մահապարտ-ահաբեկիչների խումբը գրոհել է Աֆղանստանի Պակտիա նահանգում գտնվող կառավարական վարչական համալիրը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Վարչական համալիրի վրա գրոհը կազմակերպվել է այսօր` սեպտեմբերի 29-ին Քաբուլում կայանալիք Աֆղանստանի նոր նախագահի երդմնակալության պատճառով: Մայրաքաղաքից հաղորդում են նաեւ Քաբուլի համալսարանի պայթյունի մասին:

Աղբյուրի տվյալներով` ծայրահեղականը ականապատված ավտոմեքենայով ներխուժել է շենքի մուտք: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժման ղեկավարությունը:

Միջադեպի հանգամանքները եւ զոհերի թիվը ճշգրտվում են: