ՀՀ բնապահպանության նախարարության՝ սեպտեմբերի 22-27-ն ընկած  ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.21 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում եւ հաշվարկվել է 146.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների   ութ գործերի քննության  արդյունքում  ութ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ծառահատման դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 60.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման  համար  երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած  շրջակա միջավայրի վրա  ազդեցության փորձաքննության բացակայության մեկ դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի որոշում` 100.0 հազար դրամ գումարի չափով:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված` ապօրինի կերպով ավազի արդյունահանման եւ տեղափոխման երկու դեպքի  համար  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման ինը դեպքի քննության  արդյունքում  ինը ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 900.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի ինը որոշում:

Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված   3.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաեւ 4 հատ խեցգետնաորսիչ:

Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 4.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.67 մլն.դր. գումար: