Բրիտանացի 60 ահաբեկիչներ, ենթադրաբար՝ «Իսլամական պետության» անդամներ, կալանավորվել են հայրենիք մտնելու փորձի ժամանակ, հայտնում է Daily Star-ը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ ֆելոնը հայտարարել է, որ կալանավորված ահաբեկիչներն ուղղակի վտանգ են ներկայացնում երկրի համար: «Կալանավորվածները կկանգնեն դատարանի առաջ», - խոստացել է Ֆելոնը:

Ըստ աղբյուրի` «Իսլամական պետությունը» արգելված ահաբեկչական կազմակերպություն է: Տվյալ կազմակերպությունում անդամակցությունը պատժվում է մինչեւ 10 տարի ազատազրկմամբ: