Հանրապետության տարածքում, սեպտեմբերի 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝+1+6, ցերեկը՝ +8+13,
Կոտայքում՝ գիշերը՝+1+6, ցերեկը՝ +8+13,
Գեղարքունիքում՝ գիշերը՝+1+6, ցերեկը՝ +8+13,
Լոռիում՝ գիշերը՝+2+7, ցերեկը՝ +12+17,
Տավուշում՝ գիշերը՝+4+9, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝+1+6, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝+7+10, ցերեկը՝ +16+22,
Արարատում՝ գիշերը՝+8+12, ցերեկը՝ +19+21,
Արմավիրում՝ գիշերը՝+8+12, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝+1+6, ցերեկը՝ +8+13,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝+8+12, ցերեկը՝ +19+21,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝+8+13, ցերեկը՝ +18+21,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝+2+7, ցերեկը՝ +12+16,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18:




























