Եվրասիական ինտեգրումը պետք է ամրապնդել հայ-ռուսական երիկկողմ հարաբերությունների ուժեղացմամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղում ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցածը կարող է կրկնվել մեկ տարի անց: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Երեւան-Մոսկվա հեռակամուրջի ժամանակ հայտարարեց Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը դրական քայլ է, սակայն դեռեւս ակնառու չէ, որ դա կարող է լուրջ արդյունք տալ մոտակա մեկ տարվա ընթացում: «Պետք է ամրապնդել եվրասիական ինտեգրումը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ուժեղացմամբ, քանի որ այն, ինչ օգոստոսին տեղի ունեցավ Ղարաբաղում, կարող է կրկնվել նաեւ մեկ տարի անց: Մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ իրադարձություններին ադեկվատ պատասխան տալուն, քանի որ դրանց կրկնությունը լիովին հնարավոր է:. Միայն դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը կարող է կանխել նման սպառնալիքները»,- հայտարարեց Եվսեեւը: