«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը ժամը 10.00-ն  կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սեւքարեցի Սաքոյի, Այգեկցու փողոցների, Կոմիտասի պող. 3-50, Ա. Խաչատրյան 10-33, Վրացական 1-10, Սունդուկյան 23-27, Գյուլբենկյան 38, 38/1, 40, Հ. Քոչարի 9-ից բարձր, Վաղարշյան 13-ից բարձր, Փափազյան 17-ից բարձր համարների ու 2-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: