Երեւանում ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տրանսպորտի կանգառներում այլ մեքենաների կայանման 20 դեպք: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Այս եւ հայտնաբերված այլ խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Աշխատանքներին ներգրավվել ու ավելի քան 250 տրանսպորտային միջոցների ուսումնասիրություններ են կատարվել նաեւ Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Շենգավիթ եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին՝ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու համար: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը:




























