Ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երեւան 2796» միջոցառումների ծրագիրը: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ այս տարի առաջին անգամ միջոցառումների շրջանակում ներառված են  նաեւ սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրեր:

Բակային տարածքների նկարազարդման աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ Երեւանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ 261 հասցեներում աշխատանքներն ավարտվել են: Զեկուցվել է նաեւ, որ տարվա ընթացքում վարչական շրջաններում տեղադրվել է ավելի քան 1000 նստարան ու աղբաման: