«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի մասնակիցները հոկտեմբերի 1-ին՝ 18:00-ին Կարապի լճի տարածքում մոմավառություն կկազմակերպեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կոալիցիայի մասնակիցներից Արման Ղարիբյանը:

Նրա խոսքով՝ ցուցապաստառներով եւ ընտանեկան բռնության զոհերի լուսանկարներով հոկտեմբերի 1-ին, 10:00-ից սկսած, ամբողջ օրվա ընթացքում Երեւանի բոլոր շրջաններում ցույցեր կանկացվեն: «Մենք մարդկանց կբացատրենք՝ ինչ է ընտանեկան բռնությունը, ինչպես նաեւ երկրի իշխանություններին կպահանջենք ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենք», - նշեց Ղարիբյանը: Ակցիայի նպատակը հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր հռչակելն է: Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ից, կոլիցիայի անդամները կհավաքվեն կառավարության շենքի մոտ: Նրանք կհանձնեն իրենց պահանջ-նամակը ՝ կոչ անելով գործադիր իշխանությունը ԱԺ-ին «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծ ներկայացնել ներկայացնել: