ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում այսուհետ գործելու է «Թեժ գիծ»: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: 

«Թեժ գծի» մասին իրազեկող պաստառը փակցված կլինի ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում: Առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ ունեցող քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել (010) 44 22 73 հեռախոսահամարով: Հեռախոսազանգի գաղտնիությունը երաշխավորվում է: