«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ կազմել են  անտառխախտման 5 արձանագրություն`  68 ծառ  անտառից ապօրինի դուրս բերման համար,  որից N 008  անտառխախտման արձանագրությունը կազմվել է  սեպտեմբերի 22-ին «Դիլիջան» տեղամասի 6-րդ  պահաբաժնում Աշոտ Յուրայի Հարությունյանի  նկատմամբ /1 կանգուն  ծառի ապօրինի հատում/:

N 009 անտառխախտման արձանագրությունը  կազմվել է սեպտեմբերի 20-ին «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ  /2 կանգուն  ծառի ապօրինի հատում/, N 010  անտառխախտման արձանագրություն   կազմվել է  23.09.2014 թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի  հատված 23 կանգուն  ծառի  համար  եւ  N 011 անտառխախտման արձանագրությունը    կազմվել   է 23.09.2014թվականին  «Շամախյան»   տեղամասի  1-ին պահաբաժնում`  անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 ծառի համար, N 012 անտառխախտման արձանագրությունը  կազմվել է 23.09.2014 թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի  կողմից ապօրինի հատված 19 ծառի համար:

Անտառխախտման վերոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է: