Կատալոնիայի անկախության կողմնակից տասնյակ հազարավոր իսպանացիներ փողոց են դուրս եկել՝ ի նշան Իսպանիայի ՍԴ որոշման դեմ բողոքի, ըստ որի՝ նոյեմբերի 9-ին կայանալիք անկախության հանրաքվեն հետաձգվում է, հայտնում է El Pais-ը։

Հազարավոր մարդիկ խմբվել են Բարսելոնայի քաղաքապետարանի դիմաց։ Բողոքի ցույցեր են նաեւ հյուսիսարեւելյան այլ քաղաքներում։ Բողոքողներին չի խոչընդոտել անգամ տեղատարափ անձրեւը։

Ցույցերը կազմակերպել են Կատալոնական ազգային ժողով հասարակական կազմակերպությունը եւ Omnium Cultural-ը։

Ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Սահմանադրությանը հակասող ճանաչել հանրաքվեի անցկացումը։

Արդյունքում Իսպանիայի ՍԴ-ն Կատալոնիայում հանրաքվեի մասին հրամանը չեղյալ էր ճանաչել։