Հնդկական Ռաջաստհան նահանգի Ուդայփուր քաղաքի փրկարարները երկու օր շարունակ բառի իսկական իմաստով փրկել են քարացած շանը: Daily Mail-ի փոխանցմամբ՝ կենդանին խեժով լի փոսն է ընկել: Արդյունքում շունը չի կարողացել նույնիսկ թաթերը շարժել եւ արձանի նման անօգնական պառկած է եղել ճանապարհին:
Կենդանուն այդ տեսքով գտել է պատահական անցորդը եւ անմիջապես դիմել կենդանիների պաշտպանության տեղական կենտրոն: Փրկարարները շանը մաքրել են տաք բուսական յուղի օգնությամբ: Ներկայում շունը կենդանիների տեղական կացարանում է եւ լավ է զգում իրեն:




























