Անտունը հանուն սիրելի շան սեփական կյանքը վտանգի է ենթարկել: Ըստ acidcow.com-ի, երբ Ռիք անունով անտունը տեսել է, որ իր սիրելի Կարմա շունն ընկել է կեղտոտ գետը, առանց մեկ վայրկյան իսկ հապաղելու ջուրն է նետվել: Շանը հաջողվել է փրկել, իսկ Ռիքը ջրից վարակ է ստացել:

Ռիքը ստիպված է եղել հիվանդանոց պառկել, իսկ շանը ժամանակավորապես հանձնել է կենդանիների կացարան՝ իմանալով, որ այնտեղ նա կուշտ եւ անվտանգության մեջ կլինի:

Ռիքի բացակայությունից երկու շաբաթ անց կենդանիների կացարանի աշխատակիցները սկսել են շան համար նոր տեր փնտրել: Սակայն տղամարդը հիվանդանոցից դուրս գալուն պես հետ է վերցրել Կարմային:

Բարի մարդիկ ապաստան են տվել Ռիքին եւ նրա սիրելի շանը, իսկ կենդանիների փրկության կենտրոնը նույնիսկ աշխատանք է առաջարկել տղամարդուն: