Կանադական Air Canada ավիաուղիներն օդաչուներին կրկին արգելել է թռիչքի ժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր դիտել, ինչպես նաեւ օդանավի խցիկում էրոտիկ պատկերներով պաստառներ փակցնել:
Ըստ The Independent-ի, ընկերության ավագ օդաչու Ռոդ Գրեհեմը նշել է, որ սեքսուալ բնույթի բաց նյութերը մի անգամ արդեն հայտնաբերվել են ընկերության ինքնաթիռներից մեկում: Նրա խոսքով՝ խցիկում նման նյութերի հայտնաբերումից հետո օդաչուներից պահանջում են կա՛մ դադարեցնել կարիերան, կա՛մ նրանց նկատմամբ քրեական հետապնդում են սկսում:
Այն մասին, որ Air Canada-ի օդաչուներն աշխատանքի ընթացքում նաեւ պոռնոգրաֆիայով են տարվում, առաջին անգամ հայտնի է դարձել վեց տարի առաջ: 2008 թվականին կին-օդաչուն ինքնաթիռի խցիկում էրոտիկ նյութեր է գտել, ինչից հետո բողոք է ներկայացրել:




























