Թվում է, որ անգամ արձակուրդի ընթացքում շունը մարդու լավագույն բարեկամն է, գրում է «Daily Mail»-ը: Ավստրալիական տուրիստական «Wotif.com» ընկերության կողմից հարցված 10799 մարդկանց կեսը խոստովանել է, որ կցանկանար ճանապարհորդել իր ընտանի կենդանու հետ միասին: Քառորդը հաղորդել է, որ հանգստի մեկնելիս իր հետ վերցնում է դրանց լուսանկարները, հարցվողների 27 տոկոսը նշել է, որ միշտ իրենց կենդանիների համար հուշանվերներ է գնում: 4 տոկոսը հայտնել է, որ իր ընտանի կենդանուն բացիկ է ուղարկել:

Հետազոտության ընթացքում ճանապարհորդները նաեւ պատմել են տարօրինակ քայլերի մասին, որոնց գնացել են հանուն ընտանի կենդանիների: Օրինակ մի կին պատմել է, որ տուն շուտ վերադառնալու համար դադարեցրել է ճանապարհորդությունը: