Ռումինացի 30 էմիգրանտ ինքնագործ խրճիթներից ճամբար են հիմնել լոնդոնյան Էնֆիլդ շրջանի ջրանցքի ափին, հաղորդում է «Metro»-ն: Տեղի բնակիչները զայրացած են տարերային բնակեցումից՝ կապված տհաճ հոտերի հետ:

15 խրճիթ կառուցած ռումինացիները մամուլին հայտնել են, որ Լոնդոն են ժամանել 3 ամիս առաջ աշխատելու նպատակով: Ժամանակն անցկացնում են մոտակա առեւտրի կենտրոնում՝ փորձելով աշխատանք գտնել: Ներգաղթյալները հաղորդել են, որ մտադիր են մինչեւ Ամանոր հայրենիք վերադառնալ:

Ռումինացիները հյուղակները կառուցել են հասանելի նյութերից, որոնք գտել են աղբանոցներում՝ փայտի կտորներ, պատվանդաններ, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Քանի որ մոտակայքում զուգարան չկա, տեղի բնակիչների խոսքով, շրջապատում տհաճ հոտ է տարածվել:

Լի Պարկ Ուեյ ջրանցքին մոտակա հատվածը պատկանում է «Transport for London» պետական ընկերությանը: Ոստիկանության եւ շրջանի իշխանությունների հետ միասին ընկերության ներկայացուցիչները ռումիններին տեղահանելու օրինական միջոցներ են փնտրում: