Խանդի զգացումը կարող է ոչ միայն անքուն գիշերներ ապահովել, այլ նաեւ բարձրացնել Ալցգեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը, պնդում են բրիտանացի հետազոտողները:

Խանդոտ ու քմահաճ կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապում ուղեղի հիվանդություններից տարեց հասակում, քան ավելի հանգիստ ու հավասարակշռված կանայք:

Հետազոտողները հանգել են եզրակացության, որ այն կապակցությամբ, որ դեմենցիայից տառապող մարդկանց թիվն , ինչպես սպասվում է, բնակչության ծերացմանը զուգահեռ, կտրուկ կավելանա, ուստի հարկավոր է գտնել ռիսկի գոտում գտնվող անձանց: Ալցգեյմերի հիվանդությունը եւ ուղեղի հետ զարգացման մյուս ձեւերը, կանխատեսումների համաձայն, 2050թ.-ին երեք անգամ կավելանան եւ կհասնեն 44 մլն մարդու, հաղորդում է «Mail Online»-ը:

Նոր հետազոտությանը մասնակցել է մոտ 800 կին, ովքեր 30, 40 կամ 50 տարեկանում մի շարք ստուգումներ են անցել՝ ներառյալ նեվրոտիզացիայի մակարդակի ու տեսակի մասին հարցեր, որը կարող է պայմանավորված լինել տագնապի, խանդի կամ մշտական մեղքի զգացումով: Մասնակիցներին նաեւ հարցրել են, արդյոք աշխատավայրում սթրես ապրել են, տանը կամ առողջության պատճառով: Այդ հարցը տրվել է ամեն 5 տարին մեկ անգամ:

Երբ 38 տարի տեւող հետազոտությունն ավարտվել է, 153 կնոջ մոտ թերամտություն է զարգացել: Մեծամասամբ այն կանայք են եղել, ովքեր բարձր միավորներ են ունեցել միջին հասակում նեվրոտիզացիայի թեստից: Նյարդայինները, ովքեր հաճախ ամաչկոտ ու ներփակված էին, մեծ ռիսկի ներքո էին գտնվում, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Հետազոտողների խոսքով՝ հուզականորեն անկայուն մարդիկ ավելի սուր սթրեսի են ենթարկվում, եւ դա կարող է բացասաբար ազդել ուղեղի վրա: Բացի այդ, նրանք, որպես կանոն, պակաս առողջ ապրելակերպ են վարում: