Շնաձկները միայն առաջին հայացքից են իրար նման: Մասնագետները պնդում են, որ պոպուլյացիայի ներսում յուրաքանչյուր շնոձուկ անհատականություն է, եւ նրանք միմյանց հետ կապված են սոցիալական ցանցերով:
Սովորական շնաձկան պոպուլյացիայի հետազոտությունը ցույց է տվել, որ այց ձկները բավական բարդ սոցիալական կազմակերպություն ունեն: Հետաքրքիր է, որ պոպուլյացիայում կան միայնակներ, որոնք ապասոցիալական կենասկերպ են վարում, միաժամանակ մյուսները կապված են միմյանց սոցիալական ցանցերի միջոցով, հաղորդում է Gazeta.ru-ն:
Սոցիալական շնաձկները եւ միայնակները որսի տարբեր ռազմավարություն են օգտագործում: Միայնակներին բնորոշ է շրջակա միջավայրի գույն ունենալը, իսկ սոցիալական շնաձկները համատեղ են գործում:




























