Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքի վաճառասեղաններին տղամարդու սեռական օրգանի տեսքով մակարոններ են հայտնվել: Այս մասին գրում են ղազախական լրատվամիջոցները:
Վաճառողները խոստովանում են, որ չնայած մակարոնի բարձր գնին (250 գրամը՝ 1.400 տենգե), արտադրանքը մեծ պահանջարկ ունի: Առանց ձվի, չիլի պղպեղով մակարոնները կոչվում են Sex-pasta, իսկ ժողովուրդն արդեն բազմաթիվ այլ խոսուն անուններ է հորինել:
Ըստ Tengrinews-ի, լրագրողի հարցումներին ի պատասխան՝ բնակիչներն ընդգծել են արտադրողի «հետաքրքիր գաղափարը»: Սակայն որոշները մակարոնների նոր տեսքը վրդովեցուցիչ են համարում: Sex-pasta մակարոնեղենն արտադրվում է Իտալիայում, իսկ Ուստ Կամենոգորսկ այն ներմուծում է պաշտոնական մատակարարը:




























