ԱՄՆ-ի ամենախոշոր նահանգներից մեկում՝ Թեքսասում, միայն 7 հիվանդանոց է մնացել, որտեղ թույլատրվում է աբորտ կատարել, հայտնում է MIGnews-ը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի դատարանը օրինական է համարել փոփոխությունը, որով կտրուկ սահմանափակվում է այն կլինիկաների աշխատանքը, որտեղ աբորտներ են իրականացվում: Բարեփոխումների հետեւանքով թեքսասյան հիվանդանոցների մեծ մասն այլեւս աբորտ կատարելու իրավունք չեն ունենա: Պահպանողականները վստահ են, որ նոր օրենքը թույլ կտա ավելի լավ հոգ տանել կանանց առողջության մասին, այնինչ քննադատները պնդում են, որ բարեփոխումն ուղղված է աբորտը նահանգում ընդհանրապես արգելելուն: