Օրերս Հայաստանում էր կանադահայ անվանի քանդակագործ Մկրտիչ Թառակչյանը, ում ստեղծագործությունների մեջ զգալի տեղ են գրավում հայ մշակույթի գործիչների դիմաքանդակները: Տարիներ առաջ քանդակագործը Երեւանի Եղիշե Չարենցի տուն-թանգարանին էր նվիրել Չարենցի բրոնզաձույլ դիմաքանդակը: Այս այցի ընթացքում Մ. Թառակչյանը հայրենիք էր բերել երկու նշանավոր հայորդիների՝ Ալան Հովհաննեսի եւ Վիլյամ Սարոյանի դիմաքանդակները: նշանավոր երաժիշտ Ալան Հովհաննեսի դիմաքանդակը քանդակագործը նվիրեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, իսկ Վիլյամ Սարոյանի դիմաքանդակը՝ մեծ գրողի անունը կրող դպրոցին:
Նշենք, որ իր հայրենանվեր գործունեության համար Մկրտիչ Թառակչյանը 2012 թ. պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության շնորհակալագրով:




























