Հայաստանում առկա համաճարակաբանական վիճակը նորմայի սահմաններում է: ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտական մոնիտորինգի արդյունքներն այն մասին են վկայում, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ, սուր շնչառական հիվանդություններով ախտորոշման դեպքերի թվի աճ չի գրանցվել: Տեղեկությունը հոկտեմբերի 3-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ինֆեկցիաների եւ առանձնակի վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանն է լրագրողներին հայտնել:
Նրա խոսքով, միայն վերջին մեկ-երկու շաբաթների կտրվածքով է հիվանդությունների որոշակի բռնկում նկատվում, ինչը օդի ջերմաստիճանի սեզոնային տատանումներով է պայմանավորված: Ընդ որում, մոնիտորինգի ընթացքում գրիպի վիրուսի որեւէ կոնկրետ շտամ չի առանձնացվել, իսկ հիվանդությունները գլխավորապես մրսածության արդյունքում են ի հայտ գալիս:
Լիանա Թորոսյանը նաեւ նշել է, որ հանրապետությունում առկա համաճարակաբանական վիճակը տեսչության խիստ վերահսկողության տակ է գտնվում:




























