Էջմիածնի 2699-րդ ամյակին նվիրված միջոցառումներն այս տարի եռօրյա են լինելու՝ հոկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

«Փակագծերը չեմ ուզում բացել, լինելու են շատ հետաքրքրիր միջոցառումներ, բեմադրություններ, հրավառություն, տաղավարներ: Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ներկա լինելու: Դեռ հստակեցված չէ, թե ովքեր են գալու, սակայն հոկտեմբերի 8-ին ներկա է լինելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց քաղաքապետը:

NEWS.am-ի հարցին, թե բյուջեից ինչքան գումար է հատկացվելու օրվան նվիրված միջոցառումներին, Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «7 մլն դրամ ենք հատկացնում: Իրականում, ժողովուրդը գնահատում է այս ամեն ինչը, գալիս եւ լիաթոք ուրախանում, նշում քաղաքի տոնը»: