Վաշինգտոնի ազգային ծառուղու այցելուները այժմ կարող են հիանալ ինքնատիպ հսկայական լանդշաֆտային դիմանկարով։ Իհարկե, ավելի լավ է այն դիտել օդանավից։ Հեղինակը ամերիկացի Խորխե Ռոդրիգես Գերադան է։
Լանդշաֆտային պատկերը ստեղծված է 2 հազար տոննա ավազից, 800 տոննա հողից, 10 հազար փայտե ամրակներից եւ 13 կմ մարգերից, փոխանցում է NTDTV-ն։
Լանդշաֆտային դիմանկարում պատկերված է տղամարդ։ Գերադան 18-ից 25 տարեկան վաշինգտոնցի 30 տղամարդկանց լուսանկարները Photoshop-ի միջոցով միավորել է մեկ դեմքում։
Իր ստեղծագործությունը նա անվանել է «Մեկը շատերից»։
Նախագծի համար ծախսվել է 500 հազար դոլար, որը մասնավոր նվիրատվություններով էր հավաքվել։ Դիմանկարը ազգային ծառուղին կզարդարի մինչեւ հոկտեմբերի վերջը։




























