Սիրիայի Ալ Հասակայում  գտնվող «Իսլամական պետության» բանտից փախել են 16 կալանավոր, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով  BBC հեռուստաալիքի արաբական տարբերակը:

Աղբյուրը նշում է, որ բանտարկյալներից մեկը  կարողացել է բանտի դուռը բացել, երբ գրոհայինների վրա հարձակվել է ԱՄՆ-ի  օդուժը: Օդային հարվածի հետեւանքով զոհվել է 30 ահաբեկիչ:  

ԻՊ-ն մի քանի ամիս առաջ աշխուժացել է Իրաքում եւ Սիրիայում: ԱՄՆ-ն դաշինք է ստեղծել` խմբավորման դեմ պայքարելու համար: 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ԻՊ ծայրահեղական կազմակերպության գրոհայինները հրապարակավ սպանել էին իրաքցի վեց զինվորի: