Ավտսրալիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդանավերը կատարել են իրենց առաջին մարտական առաջադրանքն Իրաքում՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ միջազգային գործողության շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավստրալական ռազմական հրամանատարությունը:
Գործողությանը մասնակցել են երկու կործանիչներ, սակայն ծայրահեղականների դիրքերին հարվածներ այս անգամ չեն հասցրել: «Այս դեպքում F/A-18 օդանավերը զենք չեն կիրառել, վերադարձել են ռազմակայան եւ սկսել պատրաստվել հետագա թռիչքներին»,-ասված է Ավստրալիայի օդուժի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ավստրալական կործանիչները միացել են «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածների հասցնելու գործողությանը:


























