Գործատուներից կես միլիոն դոլարից ավելի գումար գողացած տարեց բրիտանուհին դատապարտվել է ազատազրկման, փոխանցում է NEWSru-ն:
Աղբյուրը նշում է, որ բրիտանուհու մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Կարծելով, թե շուտով մահանալու է, տարեց բրիտանուհին յոթ տարվա ընթացքում գողացել է շուրջ 390 հազար ֆունտ ստեռլինգ (627 հազար դոլար):
Սակայն ախտորոշումը վերջնական չի եղել, եւ բրիտանուհին ոչ թե այն աշխարհ է գնացել, այլ 4 տարով հայտնվել է ճաղերի հետեւում:
Ձերբակալությունից հետո կինը հարցաքննության ժամանակ խոստովանել է , որ սկսել է թալանել իր գործատուներին՝ վերահաս մահվան լուրից հուսալքված: Արագահաս մահվան վերաբերյալ կնոջ համոզմունքը հիմնված է եղել իր երկու քույրերի ողբերգական ճակատագրի վրա. երկու կանայք էլ չարորակ ուռուցքից էին մահացել:
Տարեց բրիտանուհին գողացած գումարով հիմնականում ընթացիկ ծախսերն է հոգացել: Ոչ մի շքեղ մեքենա կամ անշարժ գույք նա չի գնել:



























