Թուրքիայում անհայտ անձինք մերկացրել ու ծեծել են իրենց նախկին իմամին՝ դավաճանության համար: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Սաքարյա նահանգում:
Կրոնական տոնի նախօրեին 5 երեխաների հայր 55-ամյա տղամարդը վերադարձել է քաղաք, որտեղ երեք տարի առաջ ծառայյել է որպես իմամ: Հաջորդ օրը նրան հայտնաբերել են մերկ եւ տեղի սրճարաններից մեկի կոպ կապկպված, հաղորդում է Hurriyet Daily News-ն:
Տեղացիները Dogan գործակալությանը պատմել են, որ երեք տարի առաջ իմամը փախել է քաղաքից ամուսնացած կնոջ եւ երեք երեխաների հետ: Ոստիկանությունը փնտրում է իմամին ծեծած մարդկանց:




























